«Տիգրանխաչատրյանները դարձել են «թթվի քար» ՀՀ-ի զարգացման համար»․ Հայկ Խանումյան
![]() Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021-22թթ. ՀՀ կառավարության գործընկերներին առաջարկում էի ֆրանսիական ընկերությունների օգնությամբ զարգացնել դեղագործական արդյունաբերությունը, ստեղծել դեղագործության վրա հիմնված քիմիական կլաստեր Վանաձորում։ Գազի համեմատաբար ցածր գները, որոշակի ավանդույթները կարծես դրա հնարավորությունը տալիս էին։ Այդ ժամանակ Գերմանիայի հետ միջկառավարական հանձնաժողով էր աշխատում և ինձ ասացին, որ դրա օրակարգում նաև քիմիական արդյունաբերությունն է։ Ցավոք, մինչ այսօր նկատելի առաջընթաց չկա։ Ինչո՞ւ սա գրեցի։ Չինաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցության պայմանագրի կետերից մեկը արդյունաբերական համագործակցությունն էր, առանձին շեշտված էր նաև դեղագործության ոլորտը։ Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունը ներկայացնում են մարդիկ, որոնց պատկերացումները կառավարման մասին թույլ չեն տալիս, օրինակ, գիտատար, բարձր ավելացված արժեքով ոլորտի վերստեղծում ու զարգացում։ Պայմանական տիգրանխաչատրյանները դարձել են «թթվի քար» Հայաստանի զարգացման համար։ Նախաձեռնությունից զուրկ, պատասխանատվություն վերցնելու անընդունակ կառավարիչները չեն կարող ապահովել Հայաստանի արագընթաց զարգացումը, նրանք կարող են լինել ընդամենը իներցիայի ժամանակակիցը»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3123:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
4323:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
16401:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
19800:36
«Բացահայտել եմ նիկոլականների ստերն ու կեղծ խոստումները». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
170Երեկ, 23:18
«Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում»․ Վահե Դավթյան
142Երեկ, 16:36
