Ֆիլմեր, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության մասին
![]() Կինոն հզոր մշակութային գործիք է, որը կարող է խորապես ազդել մարդկանց մտածողության, հիշողության և գիտակցության վրա։ Ցեղասպանության թեմայի ներկայացումը կինոյում առանձնահատուկ նշանակություն ունի: «Նահապետ» Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա 1977-ին նկարահանված ֆիլմ, որի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը. կնոջն ու երեխաներին սպանել են նրա աչքի առաջ, իսկ իրեն ազատ են արձակել։ Նա հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում, և այստեղ նոր ընտանիք է կազմում: «1915» 2015 թվականին ԱՄՆ-ում նկարահանված «1915»-ը հոգեբանական թրիլլեր, դրամա է, որի ռեժիսորն ու սցենարիտը Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սամուել Փեյջը և Նիկոլայ Քինսկին։ «Ավրորայի լուսաբացը» 14-ամյա Ավրորա Մարտիկյանը սեփական աչքերով է տեսնում և ապրում հայերի ցեղասպանության արհավիրքը։ Ցեղասպանությունից մազապուրծ հասնում է Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դառնում է մշակութային իսկական սենսացիա։ «Մայրիկ» Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության և Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ողջ ընտանիքի պատմություն։ Ֆիլմում խաղում են Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը և այլք: «Արտույտների ագարակը» «Արտույտների ագարակը» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին 2007 թվականին նկարահանված իտալական ֆիլմ է, որի ռեժիսորները Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներն են: «Ձորի Միրոն» Ձորի Միրո» ֆիլմը նկարահանվել է 1979-1980 թվականներին՝ Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի հիման վրա։ Միրոն Մեծ Եղեռնի ժամանակ կորցնում է ընտանիքը, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան, հաստատվում տեղի գյուղերից մեկում, ընտանիք կազմում մի գաղթական կնոջ հետ: Ֆիլմի ռեժիսորն է Ժիրայր Ավետիսյանը: «Սողոմոնի երգերը» Պատմական դրամա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1881-1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Կոմիտասի կյանքի մասին, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով: Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին, ռեժիսորն է Արման Նշանյանը: «Արարատ» «Արարատ»-ը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ է, որը պատմում է Հայոց ցեղասպանության և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ «Խոստում» «Խոստումը» ֆիլմը 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջքրջի նկարահանած ֆիլմն է՝ իր և Ռոբին Սուիքորդսի սցենարով։ Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմական դրամա է: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյատևման վերջին տարիներին, գլխավոր դերակատարներն են Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է մի սիրային եռանկյունու մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեք)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև: «Սպի» «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի կողմից 2014 թվականին նկարահանած ֆիլմ է։ |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42
