Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունը»․ Սևակ Հակոբյան

188
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 19:48
«2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Կհամաձայնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին, հակառակորդը, քննադատը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։ Հավատացնում եմ՝ ոչ ոք այդքան չի ջախջախել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քան ԱԺ պատգամավոր Փաշինյանը։ Երբ ասուլիս է տալիս, ելույթ է ունենում, բան է գրում, մենք միանգամից հանում ենք էդ ասածին հակառակ խոսքերը, որ տարբեր ժամանակներում ասել է պատգամավոր Փաշինյանը։
Օրերս ձեռքիս տակ ընկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինանի արխիվային ելույթ, որը ուղղակի ռեկորդ է սահմանել՝ վարչապետ Փաշինյանին հակառակվելու տեսանկյունից։ 9 րոպեանոց ելույթում մոտ 10 բան է քննադատել Սերժ Սարգսյանի կառավարության արածներից, որոնցից 5-ը նույնությամբ արել է, մյուս կեսը ավելի վատ է արել»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան