Պուտինն Ուիթքոֆի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի միջև բանակցությունները թույլ են տվել նրանց մերձեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև մի շարք այլ միջազգային հարցերի վերաբերյալ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է RBC-ի թղթակիցը։ Կրեմլում հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։ Ուշակովը նշել է, որ բանակցությունները «կառուցողական» և «շատ օգտակար» էին։ Քննարկվել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Ուշակովը «խորհրդանշական» է անվանել այն փաստը, որ Կրեմլում բանակցությունները տեղի են ունեցել Էլբայի վրա խորհրդային և ամերիկյան զորքերի հանդիպման 80-ամյակի օրը։ «Այս հանդիպումը, ինչպես բոլորը գիտեն, խորհրդանշում է մեր երկու երկրների ռազմական դաշինքը նացիզմի դեմ պայքարում», - ասել է նա։ «Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ տարբեր մակարդակներում ռուս-ամերիկյան արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ամենաակտիվ ռեժիմով», - եզրափակել է Ուշակովը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
