Թրամփի վարկանիշն ամենացածր մակարդակի վրա է
![]() Իր պաշտոնավարման 100-րդ օրը Դոնալդ Թրամփը բախվել է վերջին ժամանակներում ամերիկացի առաջնորդների ամենացածր վարկանիշային մակարդակին. նրա գործունեությունը հավանության է արժանանում ամերիկացիների ընդամենը 44%-ի կողմից։ Սա ավելի քիչ է, քան Բայդենի (54%), Օբամայի (62%) և Բուշ կրտսերի (63%)՝ նույն փուլում ունեցած վարկանիշից, և նաև ավելի վատ է, քան նրա սեփական ցուցանիշն 8 տարի առաջ (45%): Fox News-ի տվյալներով՝ ամերիկացիների 59%-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, 71%-ը բացասական կարծիք ունի տնտեսության մասին, իսկ 55%-ը կարծում է, որ իրենց ընտանիքների կենսապայմանները վատանում են։ Հարցվածների միայն 38%-ն է ոգևորված հաջորդ 4 տարիների հեռանկարներով. 2017 թվականին նրանց ցուցանիշը 45% էր: Բացի այդ, ընտրողների մեծ մասը մտահոգություն է հայտնում քաղաքական բաժանումների, առողջապահության, պետական ծախսերի և ռեցեսիայի սպառնալիքի վերաբերյալ։ Վարկանիշների նոր անկումը հաստատվում է Reuters/Ipsos հարցումներով: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
