«Հնարավոր է` չհասցնեմ». Զելենսկին` Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու մասին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, հնարավոր է, չհասցնի մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Վատիկանում շաբաթ առավոտյան։ Այնինչ ավելի վաղ նա հաստատել էր իր մասնակցությունը: «Եթե ես չմասնակցեմ, Ուկրաինան ներկայացված կլինի պատշաճ մակարդակով։ Այնտեղ կլինեն արտաքին գործերի նախարարը և առաջին տիկինը (Ելենա Զելենսկայան-խմբ.)։ «Ինչ վերաբերում է ինձ, ինձ համար կարևոր էր այստեղ լինելը»,- ասել է Ուկրաինայի նախագահը Կիևում ռուսական հրթիռային հարվածի վայր այցելելիս։ Հայտնի է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ով բարդ հարաբերություններ ունի Զելենսկու հետ, մասնակցելու է Հռոմի պապի հուղարկավորությանը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ մի քանի հանդիպումներ է նախատեսել ռազմական ղեկավարության հետ։ «Այս հարձակման և Ուկրաինայի պատասխան քայլերի վերաբերյալ կան մի քանի փակ հարցեր։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կտևի սա։ Եթե ժամանակ ունենամ, անպայման կմասնակցեմ, քանի որ արդեն ասել եմ, որ դա կարևոր է Ուկրաինայի համար»,- հավելել է նա։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
