«ԱՄՆ-Իրան բանակցություններին կքննարկվի միջուկային զինանոցի վերահսկումը»․ Ուիթքոֆ
![]() ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Թեհրանում ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումները, ինչպես նաև սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների վերահսկումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Իրանցիների հետ բանակցությունները կկենտրոնանան երկու հիմնական կետերի շուրջ»,- ասել է նա Fox News-ին։ «Առաջինը հարստացումն է․ նրանց 3,67 տոկոսից բարձր հարստացում պետք չէ, երկրորդը սպառազինության վերահսկման մեխանիզմներն են, ներառյալ այն հրթիռների, որոնք կուտակել են»: Ուիթքոֆի խոսքով՝ ստուգման խիստ մեխանիզմներ են պետք, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում բացակայում էին: «Դա հիմք կհանդիսանա դրական բանակցությունների համար։ Եթե այս առումով փոփոխություն չլինի, մենք պետք է այլընտրանք փնտրենք, որը ոչ մեկին ձեռնտու չէ»,- նշել է Ուիթքոֆը։ Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգթոնի միջև։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում՝ ապրիլի 19-ին։ |

«44-օրյա պատերազմի մասնակցի թևը չկա, աչքը չկա, տարել բաժին, ծեծել են»․ վարդենիսցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
3721:06
«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
7520:42
«Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել երեք օրից»․ Թրամփ (տեսանյութ)
11220:34
«Ուժեղ Հայաստան»-ը և «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
4720:30
«Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է՝ տարածելով ադրբեջանական թեզը»․ Մեսրոպ Առաքելյան
8120:18
«5 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
8820:00
