Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ.

«ԱՆԻՖ-ի փողերը Ավինյանը տնօրինել է` ինչպես սեփական փողերը. Փաշինյանը «փա՞յ» ունի». Սուրեն Սուրենյանց

168
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 16:36
«ԱՆԻՖ-ի փողերը Ավինյանը տնօրինել է` ինչպես սեփական փողերը. Փաշինյանը «փա՞յ» ունի». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանը «փա՞յ» ունի...

ԱՆԻՖ-ի փողերը Տիգրան Ավինյանը տնօրինել է այնպես, ինչպես մարդը վարվում է սեփական փողերի, եկամուտների հետ:

Բայց Ավինյանը ոչ թե մեղադրյալ է, այլ Երևանի քաղաքապետ:

Ու դա ունի մեկ բացատրություն՝ Ավինյանը Փաշինյանի մերձավորն է:

Քանի դեռ Ավինյանը պատասխանատվության չի կանչվել, լեգիտիմ իրավունք ունեմ մտածելու, որ կոռուպցիոն այս պատմությունների մեջ Փաշինյանը «փայ» ունի»: