Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Վահագն Ալեքսանյան անունով գոյանքն ակնարկել է, թե ես ԿԳԲ-ի գործակալ եմ»․ Բագրատ Սրբազան

199
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 12:42
«Վահագն Ալեքսանյան անունով գոյանքն ակնարկել է, թե ես ԿԳԲ-ի գործակալ եմ»․ Բագրատ Սրբազան

Ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, Բագրատ Սրբազանն ասել է․ «Ըստ նրա՝ ԱԱԾ-ն իմ մասին ասել է՝ չի տիրապետում տեղեկությանը՝ արդյոք ես ԿԳԲ-ի գործակալ եմ, թե ոչ՝ ակնարկելով, որ ես ռուսական ԿԳԲ-ի գործակալ եմ։ Բոլորդ շատ լավ գիտեք, որ ԱԱԾ-ն, դատախազությունը նշել են, որ ստուգման արդյունքում պարզել ենք, որ նման տվյալներ գոյություն չունեն, այսինքն՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը հերքել են այդ լուրը։ Այսինքն՝ այդ մարդը կասկածի տակ է դնում այդ կառույցների կոմպետենտությունը, նրանց արհեստավարժ լինելը»։ Սրբազանը դիմել է ԱԱԾ-ին ու դատախազությանը՝ կոչ անելով վերաբերմունք հայտնել Ալեքսանյանի արտահայտությանը։

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը
Բագրատ Սրբազանի խոսքը