Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Սկսել եք բացահայտ հպարտանալ ձեր բերած ողբերգություններով»․ Ռուբեն Մելիքյան

190
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 11:24
«Սկսել եք բացահայտ հպարտանալ ձեր բերած ողբերգություններով»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե բա՝ «քաղաքացու օր»։ Թե բա՝ ուղերձ։ Թե բա՝ «առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հիմա՝ քաղաքացին պետության»։
Միայն մեկ անուն հիշենք. Սոնա Մնացականյան։ Նա ու իր չծնված բալիկը նիկոլական շարասյան կողմից սպանվեցին ուղիղ 3 տարի առաջ։
Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը»։ Բայց դե դուք ո՛չ ամոթ ունեք, ո՛չ աբուռ - բանը հասել է նրան, որ սկսել եք բացահայտ հպարտանալ ձեր բերած ողբերգություններով։
Ստահակնե՛ր»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան