Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Ուկրաինայի հարցով գործարքի կետերի մեծ մասը համաձայնեցված է»․ Թրամփ

941
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 09:45
«Ուկրաինայի հարցով գործարքի կետերի մեծ մասը համաձայնեցված է»․ Թրամփ

Ուկրաինայի վերաբերյալ գործարքի կետերի մեծ մասը համաձայնեցված է, կողմերը պետք է կազմակերպեն հանդիպում «շատ բարձր մակարդակով»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Վայրէջք կատարեցի Հռոմում։ Լավ օր է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների և հանդիպումների համար։ Նրանք շատ մոտ են համաձայնության»,- նշել է Թրամփը։