Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«ՔՊ-ն ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար»․ Տիգրան Աբրահամյան

191
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 12:24
«ՔՊ-ն ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ «հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին»:
Փաշինյանական քարոզչության և նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրություններն, իհարկե, «վրիպում» և շրջանցվում են, սակայն խոշորացույցի տակ են դրվում երկրի ներսում քաղաքական կամ քաղաքացիական բողոքի տարբեր դրսևորումները, որոնք ըստ իշխանության անթույլատրելի են, որովհետև վնաս են հասցնում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների խիստ փխրուն հոգիներին:
ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար՝ Հայոց ցեղասպանությանը հարցը արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Անկարային միջնորդ կարգելու առումով»։