Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Նա չի ասելու, որ նենգափոխվում է մեր պատմությունը, ասելու է՝ ասֆալտ, թալան»․ Նարեկ Գալստյան

187
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 12:06
«Նա չի ասելու, որ նենգափոխվում է մեր պատմությունը, ասելու է՝ ասֆալտ, թալան»․ Նարեկ Գալստյան

Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսում եմ Հայաստանի նիկոլականների առաջնորդին, թե ինչպես է նա գովում իր կառավարման արդյունքները, նշում, թե ինչ բարձունքների է հասել, ինչքան ճանապարհ է նորոգվել, ինչքան թալան է հետ բերվել։
Նա, իհարկե, չի նշելու, որ իր օրոք
Զոհվել են ու հաշմանդամ դարձել հազարավոր երիտասարդներ։
Տնավեր, փախստական են դարձել հարյուր հազարից ավել ՀԱՅԵՐ։
Թշնամին օկուպացրել է հազարամյակներով հայկական Արցախը։
Պղծվել են հարյուրավոր եկեղեցիներ, գերեզմաններ, խաչքարներ։
Թշնամուն է հանձնվել հարյուրավոր կմ-ով ճանապարհներ, գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրամասեր։
Թշնամուն է հանձնվել հարյուրավոր գյուղեր ու տասնյակ քաղաքներ։
Թշնամու պարտադրանքով ու իր խոնարհ ծառայությամբ փոխվում է մեր ինքնությունը։
Նենգափոխվում է մեր պատմությունը։
Ուրացել է Հայոց ցեղասպանությունը՝ մեր պապերին դարձնելով մեղավոր իրենց իսկ կոտորվելու համար։
Հորը հանել է որդու, որդուն հոր դեմ, ընտանիքների մեջ մտցրել թշնամություն։
Երեկվա պարտքով գարեջուր խմողները ինչ-որ մի հրաշքով դարձել են հաջողակ բիզնեսմեններ։
Նա, իհարկե, այս ամենը չի ասելու։ Նա ասելու է, որ ասֆալտ է արել, ասֆալտ է արել, ասֆալտ է արել, ասֆալտ, ասֆալտ, թալան, ասֆալտ, թալան, ասֆալտ, թալան, ասֆալտ...»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան