Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ.

«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ամենալեգիտիմ խորհրդարանն էր». «ՀայաՔվե»

186
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 17:48
«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ամենալեգիտիմ խորհրդարանն էր». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը, որն Անկախության հռչակագիրն ընդունել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, մեր նորանկախ պետականության պատմության թերևս ամենալեգիտիմ խորհրդարանն էր։

•Հռչակագիրն ընդունվել է բացառիկ կոնսենսուսային պայմաններում՝ 99 տոկոսը կողմ է քվեարկել այդ սկզբունքներին և կետերին։

Սա կարևոր է, որովհետև Հռչակագիրը գրվել է ոչ թե մեկ օրվա, մեկ կամ հինգ տարվա, այլ շատ երկար ժամանակի համար՝ որպես հայ ժողովրդի հավաքական տեսլական, որ մենք բոլորս հասկանանք՝ ինչպիսի Հայաստան, հայի կերպար և հասարակություն ենք ուզում։ Այդ դրույթները խտացված ձևով շարադրվել են այդ փաստաթղթում։ Դա է մեր ուղենիշը, և մենք դրանով պիտի առաջնորդվենք»:

Աղբյուրը`   ՀայաՔվե