Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը մեզ պատմեց, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնեք, տեսանյութեր չանեք, մամուլի բերանը չգցեք: Ասել է՝ ուժային կառույցներից են հրահանգել: Բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիվ, բնակիչները հասկացել են, որ չի կարելի թաքցնել, և սկսել են սոցցանցերում տեսանյութեր հրապարակել: Միայն դրանից հետո ՔՊ-ականները մեկնել են նշված գյուղեր՝ ցույց տալով, թե իբր գյուղացիների կողքին են: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց գյուղ են եկել 2-3 ՔՊ-ական, զրուցել են ու հեռացել գյուղից։ Գրել էինք, որ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն էին Խոզնավար ու Խնածախ մեկնել, 1 օր անց՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը։ Իսկ ԶՈՒ-ն Խնածախում կրակոցների մասին առաջին անգամ հայտնեց մարտի 31-ին։ Մինչ այդ էլ ասում էին, թե կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
