«Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ». Նիկոլ Փաշինյան
![]() ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսպես կոչված խաղաղության համաձայնագրին, նշել, որ Ադրբեջանը ստորագրումը կապում է երկու հարցի հետ, առաջինը՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարումն է. «Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրն ու ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: Այսինքն՝ սեղանին դնել խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին դիմումն ու նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը»,- ասել է նա: Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը, ՀՀ Սահմանադրության հարցն է, թե այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. «ՀՀ Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրին ուղղված տարածքային պահանջներ չկան: Բայց մյուս կողմից մենք ինքներս Ադրբեջանի Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ...»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
