Թրամփը չեղարկել է էլեկտրոնային սարքերի ներմուծման «հայելային» մաքսատուրքերը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը էլեկտրոնային մի շարք սարքերի, այդ թվում՝ սմարթֆոնների և համակարգիչների, ներմուծման «հայելային» մաքսատուրքերից ազատելու մասին որոշում է կայացրել։ Ըստ աղբյուրի՝ տուրքերից ազատված ապրանքների ցանկում ներառված են սմարթֆոններ, նոութբուքեր, կոշտ սկավառակներ, համակարգչային տեխնիկա և հիշողության չիպեր, ինչպես նաև կիսահաղորդիչների արտադրության համար սարքավորումներ։ Թրամփն ապրիլի 2-ին հրաման էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «հայելային» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ապրիլի 9-ին նա հայտարարել էր, որ ավելի քան 75 երկրներ բանակցություններ են խնդրել մաքսատուրքերը չեղարկելու համար, ուստի 90 օրով ներմուծման հիմնական մաքսատուրքերը (10%-ով) կգործեն բոլորի համար՝ բացի Չինաստանից: |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
