«Ռուսաստանը խոսում է խաղաղությունից ու սպանում». Մակրոն
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն ուկրաինական քաղաքների վրա իր հարձակումներով արհամարհում է հրադադարի առաջարկները և շարունակում է սպանել խաղաղ բնակիչներին։ Նրա խոսքով՝ ապրիլի 6-ի գիշերը ռուսական ուժերը կրկին բազմաթիվ հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ Կրիվոյ Ռոգի վրա հարձակումից երկու օր անց, որի հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։ Մակրոնը հիշեցրել է, որ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել միանալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 30-օրյա հրադադարին, սակայն Ռուսաստանը նույն ինտենսիվությամբ շարունակում է ռազմական գործողությունները և անտեսում խաղաղ բնակչության տառապանքը։ «Ռուսական այս հարձակումները պետք է ավարտվեն: Հրադադարի անհրաժեշտություն կա, որքան հնարավոր է՝ շուտ: Եթե Ռուսաստանը շարունակի ձգձգել և հրաժարվել զինադադարից, անհրաժեշտ կլինեն վճռական գործողություններ,- ընդգծել է նա:- Որքա՞ն երկար է Ռուսաստանը ծաղրելու խաղաղության առաջարկները՝ շարունակելով սպանել երեխաներին և այլ քաղաքացիական անձանց»: Ըստ վերջին տվյալների՝ ապրիլի 4-ին Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է 20 մարդ, որից 9-ը երեխաներ են եղել, ևս 75 մարդ վիրավորվել է։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
