«ՔՊ-ն ապացուցել է՝ իրենք ոչ մի սրբություն ու սկզբունք չունեցող ցեղատեսակ են»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 7 տարի իշխանության գտնվող քաղաքական ուժը ինչո՞վ է այս ընթացքում աչքի ընկել: Նրանով, որ քանդել ու ավերել է համակարգեր, մեխանիզմներ, հարաբերություններ, արժեքներ, ավանդույթներ... Ամայացրել ու զրոյացրել ամեն ինչ, նսեմացրել հայի անցած ուղին, պատմությունը, արժեզրկել ձեռքբերումները, փորձեր արել ջնջելու ազգի հիշողությունն ու պատմությունը: Իսկ ի՞նչ է քարոզել ու ներդրել. Փոփոխականություն, անհավատարմություն, քաղաքական անհասկանալի կողմնորոշում, սպառողական մոտեցում ամեն ինչին, որի կրողն ինքն է, որի համար ո՛չ մարդկանց հետ համատեղ անցած ուղին է կարևոր, ո՛չ միասին կերած աղուհացը, ո՛չ իրենց նախնիների պատմությունը, ոչ դարերով մշակված ավանդույթները: Ապացուցել է, որ իրենք ոչ մի սրբություն ու սկզբունքներ չունեցող ցեղատեսակ են, ում համար լրիվ մեկ է՝ Արցախ կլինի՞, թե՞ ոչ, Արցախում հայե՞ր կապրեն, թե՞ քոչվոր ցեղեր, Սիրիայում հայե՞ր կմորթվեն, թե՞ ալավիներ, Արցախից մազապուրծ եղած հայերը կարտագաղթե՞ն, թե՞ կմնան Հայաստանում, Ռուսաստանում ապրող հայերն աշխատանք ու եկամուտ կունենա՞ն, թե՞ ոչ, ԱՄՆ-ից հայերին դեպորտ կանե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայում հայ համայնքն ուժեղ կլինի՞, թե՞ ոչ... Ոչինչ սրանց չի հուզում՝ միայն իրենց աթոռներն ու իշխանությունն է հուզում, և սրանց բոլոր քայլերն ու արարքներն ուղղված են հենց այդ նպատակին: Ինչպես անել, որ մի Սարիկ ընտրվի Գյումրիում, մի Ակա շարունակի պաշտոնավարել Վանաձորում, մեկական Գարիկ ու Տավրոս գտնեն, որոնք զոռով-շառով համայնքապետ կդառնան, որ ՔՊ-ի դրոշակն իրենց համայնքում բարձր պահեն: Ինչ անել, որ ՔՊ-ական պատգամավորները՝ բոլորը, նման լինեն Մարիա Կարապետյանին, Վահագն Ալեքսանյանին, մյուսներին, որ միայն թրքահպատակության քարոզ անեն եւ իրենց հակառակորդների «բերանին գան»»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
Իրանում կոչ են արել արագացնել միջուկային զենքի ստեղծումը
10219:25«Ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով». Գարիկ Քեռյան
9217:48«Ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»․ Գառնիկ Դավթյան
8516:12«Որպեսզի սպառնալիքը դառնա քրգործ, պետք է լինի իրական, չափելի»․ Սրբուհի Գալյան
9215:42«Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ սխեման»․ Անժելա Էլիբեգովա
7315:36Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար
15115:19