Իրաքում իրանամետ աշխարհազորայինները պատրաստ են զինաթափվել․ #Reuters
![]() Իրաքում իրանամետ մի շարք աշխարհազորային խմբավորումներ առաջին անգամ զինաթափվելու պատրաստակամություն են հայտնել՝ կանխելու Թրամփի վարչակազմի հետ սրվող հակամարտության վտանգը, Reuters-ին հայտնել են իրաքցի պաշտոնյաները: Այս քայլը հետևել է հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր ԱՄՆ պաշտոնյաների կողմից իրաքյան կառավարությանը տրված բազմակի նախազգուշացումներին, հայտնում են իրաքյան աղբյուրները: Իրաքի իշխող դաշինքին սատարող շիա մահմեդական բարձրաստիճան քաղաքական գործիչ Իզզաթ ալ-Շահբնդարը Reuters-ին հայտնել է, որ վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի և աշխարհազորայինների մի քանի ղեկավարների միջև քննարկումները «շատ առաջադեմ են եղել», և խմբավորումները հակված են ենթարկվել զինաթափման մասին ԱՄՆ կոչերին: Նրա խոսքով՝ իրենց գլխավոր դաշնակիցն ու հովանավորը՝ Իրանի հեղափոխության պահապանների էլիտար ռազմական ուժերը, համաձայն են ընդունել որոշումներ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հնարավոր կործանարար հակամարտության մեջ չներքաշվելու համար: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
