Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ.

«Եթե ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ, ռազմավարական խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու». Վիտալի Մանգասարյան

102
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 17:24
«Եթե ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ, ռազմավարական խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը մի կողմից բարձրաձայնում է խորը կադրային ճգնաժամի մասին՝ նշելով, որ ոչ մի պաշտոնյա, ներառյալ ինքը, «իր տեղում չէ», մյուս կողմից՝ վստահաբար հայտարարում է, թե միայն գործող իշխանությունն է ունակ ապահովելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և բարեկեցությունը։
Տրամաբանական հարց է առաջանում.
եթե պետական կառավարման համակարգը կադրային առումով անկարող է, ապա ինչպես է հնարավոր նման լրջագույն պետական ու ռազմավարական խնդիրների լուծումը։
Եթե իշխանությունն ղեկավարվում է «профнепригодный» կադրերով, ապա նրանցից արդյունավետ կառավարում ակնկալելն ոչ միայն իրատեսական չէ, այլև անհնարին: Փաշինյանը չի կարող ունենալ հաջողություն մի գործի մեջ, որի իրագործման համար չունի համապատասխան մարդկային ռեսուրս, և որի արդյունավետ իրականացմանն ինքը՝ ըստ սեփական խոսքերի, նույնպես չի համապատասխանում»: