«Երկիրն աղետի հասցրած իշխանությունների հաղթարշավը մի տեղ պետք է կանգներ»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրու ընտրությունների հանգուցալուծմանը սպասող հանրությունը թեթևացած շունչ քաշեց: Իհարկե, «ոմանք» հուսահատություն ապրեցին, որ գործող իշխանությունները պարտվեցին, բայց մեծամասնությունը, որն ակնկալում էր, որ Գյումրիում ընդդիմադիրները կմիանան և քաղաքը կվերցնեն ՔՊ-ից, մեծ ոգևորություն է ապրում և հեռուն գնացող եզրակացություններ անում. Գյումրին դառնալու է այս իշխանությունների վերջի սկիզբը, սրանով հող ստեղծվեց երկրով մեկ ՔՊ-ի պարտությունն ապահովելու և հեռացնելու համար: Այսինքն, իշխանական լծակներն այլևս չեն ապահովում սրանց հաղթանակը, քանի որ ՔՊ-ն՝ իր առաջնորդով, կորցրել է հանրային վստահությունը, լցրել մարդկանց համբերության բաժակը, վատնել իրեն տրված ժամանակը եւ ի չար պետության գործադրել ստացած մանդատը: Իհարկե, իշխանությունը, և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ չեն հաշտվում պարտության գաղափարի և իշխանություն կորցնելու հեռանկարի հետ: «Հարսնացուն», ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կկծի, կխփի... բայց դրանք իշխանական վայելքները կորցնողի հուսահատ շարժումներ են, որոնք հաջողությամբ չեն պսակվելու՝ սա պետք է արձանագրել: Եվ ամենակարևորը՝ հիմա շատ բան է կախված ընդդիմության պահվածքից ու որոշումներից: Գյումրիում ստացած քվեներն ու Մարտուն Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը նոր ճանապարհի սկիզբն են: Առաջին քայլն արվել է, մնում են հաջորդները: Նախ՝ թույլ չտալ, որ քրեական մեթոդներով կրկին ժողովրդից խլեն իր քվեն եւ չընտրված անձին քաղաքապետ նշանակեն, ընդդիմության հանդեպ էլ տեռոր կիրառեն: Երկրորդ՝ դադարեցնել ընդդիմության ներսում գզվռտոցն ու կենտրոնանալ համապետական հաղթանակի վրա: Երրորդ՝ հուսախաբ չանել ընտրողին, որ Գյումրին հակառակ էֆեկտն ունենա՝ մարդկանց համոզի, որ նախկիններին չի կարելի իշխանություն վստահել, որովհետև նրանք այս 7 տարվա ընթացքում դասեր չեն քաղել, հետևություններ չեն արել և չեն հասկացել, որ պաշտոնյաների հղփանալը մի օր հենց իրենց քթից է գալիս: Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Գյումրիում ձախողվելը նաեւ ցույց տվեց, որ ինտրիգներով, անօրինական, հակաժողովրդավարական մեթոդներով այլեւս հնարավոր չէ իշխել երկրում: Ինչպես ասում են՝ պապն ամեն անգամ գաթա չի ուտում... երբեմն էլ գաթան տատին է բաժին հասնում: Վերջապես՝ երկիրն աղետի հասցրած և ներսում-դրսում ձախողված իշխանությունների հաղթարշավը մի տեղ պետք է կանգներ, և դրա առաջին կանգառը Գյումրին էր»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Ոչ ոք հարց չի տա՝ մնացյալ գերիներն ինչո՞ւ չեն օգտվում նման հնարավորությունից». Հովհաննես Ավետիսյան
8503:12«Հասարակության և իշխանության միջև մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային բնույթ է կրում». Արմեն Հովասափյան
10602:12Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հետ հանդիպման մասին տեղեկությունները
15701:01Ռուսաստանը և Ուկրաինան, հնարավոր է, ուղիղ բանակցություններ անցկացնեն
16700:01«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ամենալեգիտիմ խորհրդարանն էր». «ՀայաՔվե»
163Երեկ, 17:48«ԱՆԻՖ-ի փողերը Ավինյանը տնօրինել է՝ ինչպես սեփական փողերը. Փաշինյանը «փա՞յ» ունի». Սուրեն Սուրենյանց
147Երեկ, 16:36