«Մարտուն Գրիգորյանի որոշումը «Կինդեր սյուրպրիզ» էր գյումրեցիների համար»․ Վահագն Ալեքսանյան
![]() Սարիկ Մինասյանը Գյումրու ավագանու նիստի ժամանակ կառաջադրվի՞ քաղաքապետի թեկնածու, թե՞ ոչ, առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտարարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Պետք է ուղղակի սպասել, այդ հարցը խմբակցությունն է որոշելու, նիստը տեղի կունենա, և որոշումը կկայացվի»,- նշեց նա։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ն պատրաստվում է ընդդիմադիր ուժերի հետ բանակցել՝ պակասող երեք ձայները ստանալու նպատակով, Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդդիմադիրների հետ ի՞նչ բանակցենք։ Իրենք իրար հետ լավ բանակցում են։ Իսկ մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունն է։ Մնացածն էլ՝ ինչպես կդասավորվի։ Ընդդիմադիրներն իրար հետ շատ լավ համագործակցում են ու դրա սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է»։ «Իսկ հնարավո՞ր է քաղաքապետ ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ իջեցվի» հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց․ «Իշխանությունը ոչ մեկին չի բռնում։ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ է մտել էն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Այսինքն՝ պատճառահետևանքային կապը հետևյալն է՝ հարուցվել են քրեական գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ ու ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի, իր արևին, պաշտպանվի դրանցից»։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ Ալեքսանյանն ասաց, որ Վարդան Ղուկասյանին միանալը «Kinder surprise» էր գյումրեցիների համար։ |
«Ադրբեջանի ուժի կիրառման շարունակություն է, երբ հայերը «համակերպվում» են «Ղարաբաղը Ադրբեջան է»-ի հետ». Էդուարդ Աբրահամյան
5219:00««Կոռուպցիոն բացահայտումների» մասին հայտարարությունները հանրության զգացմունքների վրա խաղալու միջոց են»․ Շիրազ Խաչատրյան
5317:24«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ քրգործերը մնացել են նախաքննության փուլում»․ Հովհաննես Խուդոյան
7917:18«Բանակցություններում Ուկրաինան Ղրիմը չի ճանաչել որպես ՌԴ տարածք»․ Զելենսկու գրասենյակ
13217:03«Կամ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ մինչև հիմա ՔՊ-ական է»․ Արթուր Սուքոյան
9116:36«Սահմանին կանգնած տղերքին է մեղադրելո՞ւ, թե՞ բնակիչներին»․ Վահագն Սարոյան
10916:30