«Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունները մնան թուրքական քարոզչական ծիրում»․ Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալու չեն այն տեղեկությունները, որ, օրինակ, Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել, որ վերջիններս այնպես անեն, որ Սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի։ Հայոց ցեղասպանության հիշատակը միայն պատմություն չէ։ Այն հստակ քաղաքական դիրքորոշում է, որը մեր անվտանգության մի մասն է։ Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը (ինչպես հիմա քարոզում են դե-ֆակտո իշխանությունները), այլ ճիշտ հակառակը։ Հայոց ցեղասպանության հին ու նոր դրվագների իմացությունը, դրանց վերաբերյալ հիշողության հարցում հաստատակամությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից։ Այլ բառերով ասած՝ եթե մոռանում ես, որ քո հանդեպ հանցագործություն է կատարվել, հավելյալ կանաչ լույս ես վառում, որ էլի կատարվի նման բան։ Ուստի թե՛ այս շաբաթ և թե՛ առաջիկայում, քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց։
Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
