Թրամփը մինչև 3521% մաքսատուրքեր է սահմանել Ասիայից ներմուծվող արևային մարտկոցների համար
![]() ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել Կամբոջայում, Վիետնամում, Մալայզիայում և Թաիլանդում արտադրվող արևային մարտկոցների համար, հայտնում է Bloomberg-ը։ Որոշումը հետևում է մեկ տարի տևած առևտրային հետաքննությանը, որը պարզել է, որ այդ երկրների արտադրողներն ստանում են անարդար պետական սուբսիդիաներ և ապրանքներ են մատակարարում Միացյալ Նահանգներին ցածր գնով, ինչը խախտում է ազատ մրցակցության սկզբունքները, ասել է գործակալությունը: Մաքսատուրքերը տարբեր են՝ կախված երկրից և ընկերությունից, առավելագույն՝ 3521% մաքսատուրքեր են սահմանվում Կամբոջայի ապրանքների վրա, որոնք հրաժարվել են մասնակցել հետաքննությանը: Վիետնամի անանուն ընկերությունների համար մաքսատուրքերը սահմանվել են 395,9%, Թաիլանդի համար՝ 375,2%, Մալայզիայի համար՝ 34,4%։ Միաժամանակ, չինական Jinko Solar ընկերության նկատմամբ սահմանվել է 245% մաքսատուրք Վիետնամից և 40%՝ Մալայզիայից արտահանման համար։ Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն 2024 թվականին ներմուծել է 12,9 միլիարդ դոլար արժողությամբ արևային մարտկոցներ Մալայզիայից, Կամբոջայից, Թաիլանդից և Վիետնամից, ինչը կազմում է արևային մարտկոցների ամբողջ ներմուծման մոտ 77%-ը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
