Թրամփը մայիսի 13-16-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ
1459
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 22:59
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Մարտին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել էր, որ չի կարելի բացառել Սաուդյան Արաբիայում Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման տարբերակը, սակայն անձամբ գագաթնաժողովի վայրի մասին դեռ հստակություն չկա։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը Bloomberg-ին տված հարցազրույցում առաջարկել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում։ Նա նշել է, որ չի կարող խոսել Պուտինի և Թրամփի փոխարեն, սակայն «իր լավագույն խաղադրույքն այն է, որ դա տեղի կունենա»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
