«ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի թերակղզին` որպես ռուսական». Կայա Կալլաս
![]() Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ասել է, որ ԱՄՆ-ն չի օգտագործել իր բոլոր գործիքները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար և որ Մոսկվան «Զատկի զինադադար է խաղում», իսկ իրականում խաղաղություն չի ուզում: «Նրանք չեն պահպանել հրադադարի ռեժիմը: Հասկանալի է, որ Ռուսաստանը խաղում է այս բոլոր խաղերը, ժամանակ է ձգում և իրականում խաղաղություն չի ուզում»,- ասել է նա AFP-ին: Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հրաժարվել պատերազմին վերջ տալու ջանքերից, եթե կողմերը չկարողանան առաջընթաց արձանագրել բանակցություններում։ Կալլասի խոսքով, Կիևը և նրա եվրոպացի աջակիցները հույս ունեին, որ Վաշինգտոնը ավելի կոշտ դիրքորոշում կընդունի Մոսկվայի նկատմամբ: «Նրանք իրենց ձեռքում ունեն գործիքներ, որոնք կարող են օգտագործել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, բայց դրանք չեն օգտագործել»,- ասել է նա։ Նա նաև ասել է, որ Վաշինգթոնի համար սխալ կլինի դիտարկել բռնակցված Ղրիմը՝ որպես Ռուսաստանի տարածք ճանաչելը՝ իբրև խաղաղ համաձայնագրի մաս: Նրա խոսքով՝ ԵՄ-ն երբեք չի ճանաչի թերակղզին՝ որպես ռուսական։ «Ղրիմը Ուկրաինա է»,- հավելել է Կալլասը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
