«Մտավախություն չունե՞ք, որ ձեզ SMS-ով կասեն՝ շնորհակալություն, ցտեսություն»․ հարց՝ ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին
![]() «Յուրաքանչյուրս պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի, յուրաքանչյուր անգամ ցանկացած պաշտոն ստանձնելիս պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելուն՝ անկախ ձևաչափից»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի, որ մի օր SMS-ի կամ մեյլի միջոցով իրեն կասեն՝ շնորհակալություն, ցտեսություն, և կազատեն աշխատանքից, ինչպես ազատեցին կառույցի նախկին ղեկավարին: Արձագանքելով հարցին, թե որքանով է հարգալից քայլ SMS-ով աշխատանքից հեռացնելը, Պողոսյանը նշեց. «Ես երկար տարիների ծառայության փորձ ունեմ, և եթե ինքս իմ աշխատանքով, վերաբերմունքով զգամ, որ իմ հետագա պաշտոնավորումը աննպատակահարմար է, նույնիսկ չեմ սպասի այդ SMS-ին: Ես իմ փորձով դա կզգամ, և ես՝ ինքս, իմ աշխատանքը կարող եմ գնահատել»: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
