Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Սահմանին կանգնած տղերքին է մեղադրելո՞ւ, թե՞ բնակիչներին»․ Վահագն Սարոյան

203
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 16:30
«Սահմանին կանգնած տղերքին է մեղադրելո՞ւ, թե՞ բնակիչներին»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ հետաքրքիր է, եթե այն սկանդալային պատգամավորին, ով ուրանալով հայորդիների թափած արյունը թվերով էր մանիպուլացնում, հանկարծ հարցնեն, թե այսօր Խնածախում ադրբեջանցիները ակտիվ կրակել են, ի՞նչ է պատասխանելու... սահմանի կանգնած տղերքին է մեղադրելո՞ւ, թե՞ Խնածախի բնակիչներին:
Հիշեցնեմ, որ գլխավոր պատասխանատուն իր որոշումը չի փոխել «մի փամփուշտ անգամ պատասխան կրակ չարձակելու» մասին, ավելին՝ օրերս կրկին հաստատել է:
Պետք է փաստենք, որ ադրբեջանական կողմը անընդհատ ակտիվ լարված է պահելու սահմանային բնակավայրերն ու հայկական դիրքերը: Սա իր ձեռագիրն է, չի փոխել ավելի քան 30 տարի, չի փոխելու նաև այսուհետ:
Իսկ թե ինչ լուծումներ են տեսնում հայկական կողմի պատասխանատուները, բացի «խաղաղության» մասին քստմնելի հայտարարություններից, տեսնում են բոլորը, այդ թվում նաև ադրբեջանցին: Այդ իսկ պատճառով՝ գնալով հղփանում է:
Այսօր օդ են կրակում հրաձգային զենքերից, վաղը թիրախային կրակներ կարձակեն, ավելի լուրջ զենքերից:
Սա է իրականությունը»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան