«Ուկրաինան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ հանքանյութերի շուրջ բանակցությունների համար»․ #AP
![]() Ուկրաինան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ հանքային ռեսուրսների շուրջ բանակցությունների համար, հայտնում է AP-ն։ Պատվիրակության կազմում կընդգրկվեն էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր առաջարկը ներառում է նաև երկու երկրների միջև հիմնադրամի կամ համատեղ ներդրումային ծրագրերի ստեղծում: Հանքային ռեսուրսների շուրջ համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրվել դեռևս փետրվարին, ինչը չեղարկվեց Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած լարված հանդիպումից հետո: Համաձայնության նախագիծն ավելի ուշ քննադատության է ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ այն կարող է վտանգել Ուկրաինայի վերահսկողությունն իր բնական պաշարների, ներառյալ հազվագյուտ հանքանյութերի, գազի և նավթի նկատմամբ: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
