«ԱՄՆ-ի հետ հանքանյութերի համաձայնագիրը մեր օգտին չէ»․ Ռադայի պատգամավոր
![]() ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի թարմացված նախագիծն ընդգրկում է ուկրաինական բոլոր օգտակար հանածոները, ներառյալ նավթն ու գազը, իսկ ներդրումային ֆոնդի կառավարիչների մեծ մասն ԱՄՆ ներկայացուցիչներ են, հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով փաստաթուղթը։ Ըստ համաձայնագրի, Կիևը պարտավոր է հանքային ռեսուրսներից ստացած եկամուտները փոխանցել հիմնադրամին, իսկ ամերիկյան ներդրումը կհամարվի 2022 թվականից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Համաձայնագիրը գործում է անժամկետ, և նրանում փոփոխությունները կամ դադարեցումը հնարավոր են միայն Վաշինգթոնի հավանությամբ։ Պատգամավորի խոսքով՝ փաստաթղթում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին «նույնիսկ ակնարկ» չկա։ «Միանգամից նշեմ, որ սա վերջնական փաստաթուղթ չէ: Եվ հուսով եմ, որ ուկրաինական կողմը կպահանջի և կհասնի այդ համաձայնագրում էական փոփոխությունների: Բայց իմ տեսած տեքստն ուղղակի սարսափելի էր», հայտնել է Ժելեզնյակը: «Սա մեծ և շատ հստակ գործարք է: Եվ այն մեր օգտին չէ», հավելել է պատգամավորը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի նոր նախագիծը, որը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
