«Մարտուն Գրիգորյանը «ղայդին տղա» չի լինի, եթե պաշտպանի Վարդան Ղուկասյանին»․ Արամ Սարգսյան
![]() «Պարզվում է «սևերի և սպիտակների» բաժանման մեթոդը ձեռնտու է նաև հանրությանը, որովհետև այդպես ավելի հեշտ է քվեարկելը։ Գյումրիում բանավեճն ընթացավ նախկինների և ներկաների միջև։ Ես ասացի՝ գյումրեցի՛ ջան, սրանք «ռադ անելու» ընտրություններ չեն, այլ պետք է ընտրել քաղաքապետ։ Բայց սխալվեցի, քանի որ ՀՀ ցանկացած քաղաքացի ընտրություններին վերաբերվում է որպես գլադիատորական կռվի և փորձում է որևէ մեկին անպայման «ռադ անել»»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գյումրեցիները ձայն տվեցին նախկիններին և ներկաներին, իսկ որպես այլընտրանքային ուժեր ներկայացողներին չընտրեցին։ Սարգսյանի դիտարկմամբ՝ Գյումրիի ընտրությունները գերագնահատվում են․ «Գյումրիի ընտրությունները չեն ազդելու 2026 թվականի համապետական ընտրությունների վրա, ու թող չոգևորվեն»։ «Հանրապետություն» կուսակցության նախագահի կարծիքով՝ գյումրեցիները ընտրում են ոչ թե կուսակցության գաղափարախոսությունը, այլ մարդուն․ «Եվ ընտրել են Վարդան Ղուկասյանին, որը սովետի ժամանակ ապրանքագետ է եղել, տանը կոնյակ և օղի է փակել․․․ Գյումրիում հեղափոխությունը բան չի փոխել, և ովքեր ազդեցություն ունեին, որպես հեղինակություն, նրանց են ընտրում․․․ Գյումրին ոչ թե քաղաքական, այլ «ղայդին տղու» ընտրություն կատարեց։ Իսկ մեզ ասացին՝ ձեր թեկնածուն օրենքներով է հարց լուծում, մեզ մոտ դրան «գործ տվող» ու «կլյաուզնիկ» են ասում»։ Նա նաև ընդգծեց, որ Մարտուն Գրիգորյանը «ղայդին տղա» չի լինի, եթե պաշտպանի Վարդան Ղուկասյանին․ ««Ղայդին տղու» կոդեքսը թույլ չի տալիս, որ Մարտուն Գրիգորյանը պաշտպանի Վարդան Ղուկասյանին, հնից եկող բազմաթիվ խնդիրներ կան, արյունալի պատմություններ կան, նաև վերջին շրջանի հայտարարությունները»։ |
Իրանում կոչ են արել արագացնել միջուկային զենքի ստեղծումը
10219:25«Ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով». Գարիկ Քեռյան
9217:48«Ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»․ Գառնիկ Դավթյան
8516:12«Որպեսզի սպառնալիքը դառնա քրգործ, պետք է լինի իրական, չափելի»․ Սրբուհի Գալյան
9215:42«Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ սխեման»․ Անժելա Էլիբեգովա
7315:36Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար
15115:19