«Ապօրինի աղբավայրը մեծանում ու «ծաղկում» է»․ Գևորգ Թոսունյան
![]() Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարի լույս, եկել եմ՝ ասելու, որ այսպես էլ է լինում, երբ պետությունը՝ հանձին Երևանի քաղաքապետարանի ու Քննչական կոմիտեի, մայրաքաղաքում ստեղծում է շինաղբի ապօրինի վայր ու դու երկու տարուց ավելի «նրանց դռներն ես ընկել»՝ հարցումներով, նյութերով ու հեռախոսազանգերում մունաթ գալով, որ նման բան չի կարելի անել։ Բայց ինչպես քաղաքային իշխանության ու իրավապահների, այնպես էլ տվյալ դեպքում Նուրբարաշենի բնակիչների լռելայն համաձայնության դեպքում՝ ապօրինի աղբավայրը մեծանում ու «ծաղկում» է»։ ![]() Լրագրողը հիշեցնում է, որ 2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո վնասված շինությունների բեկորները տեղափոխել են Նուբարաշենի խճուղուն հարող առանձնացված հատված։ Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ «ընթանում են քննչական գործողություններ, հնարավոր է՝ այդ շինաղբի մեջ հայտնաբերվեն պայթուցիկ նյութեր»։ Քաղաքապետարանից նաև հավելել էին, որ իրավապահների աշխատանքի ավարտից հետո փլուզված շենքի մասերը կտեղափոխվեն շինարարական հիմնական աղբավայր։ Սակայն քրեական վարույթն ավարտվելուց հետո աղբը չի տեղափոխվել հիմնական ացբավայր։ «ՍիվիլՆեթ»-ը քաղաքապետարանից պարզել է, որ թափոնները կոնսերվացնել ՔԿ-ն արգելել է։ Արդյունքում այդ հատվածը սկսել են օգտագործել որոշ տնտեսվարողներ՝ որպես շինաղբի կուտակման վայր։ Ներկայում այստեղ մեծ քանակությամբ շինաղբ է լցված։ Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |
Կլինեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
2208:36«Դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու, ԱԳՆ-ի առջև ներկայացնելու ենք մեր պահանջները». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
104Երեկ, 23:54«Կլինի՞ դուք ոչ մի տեղ չգնաք». Հասմիկ Բաբաջանյան
112Երեկ, 23:36Թուրքիայում ընդդիմությունն արդեն հավաքել է 10 միլիոն ստորագրություն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով
229Երեկ, 22:29Բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքներում իրականացրել է թռիչքափորձարկումներ. պարզաբանում (տեսանյութ)
167Երեկ, 21:24«Նոր աղա՞նդ, թե՞ աղանդների միավորում». Կարո Վարդանյան
129Երեկ, 20:06