Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«7-օրյա ժամկետում մեր պահանջագրին կտրվի պատասխան». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

311
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 22:42
«7-օրյա ժամկետում մեր պահանջագրին կտրվի պատասխան». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ այսօրվա մեծ հանրահավաքից անմիջապես հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը ՀՀ կառավարության ներկայացուցչին է հանձնել հանրահավաքի ժամանակ ընդունված պահանջագիրը:
Վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը, անձամբ ընդունելով պահանջագիրը, տեղեկացրել է, որ յոթնօրյա ժամկետում կտրվի պատասխան:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից պատշաճ ու հրատապ կերպով քննարկել մեր պահանջները և կայացնել համապատասխան որոշումներ՝ վերհանված հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ըստ կարիքի՝ Խորհուրդը պատրաստ է տրամադրել մանրամասն առաջարկներ կոնկրետ հարցերի վերաբերյալ:
Մենք կիրազեկենք հանրությանը, երբ ստանանք ՀՀ կառավարության պատասխանը: Իսկ նախքան այդ՝ մենք շարունակելու ենք գտնվել Ազատության հրապարակում և իրականացնել տարբեր բողոքի ու իրազեկման ակցիաներ»: