«Շատ նման է ինձ հետ տեղի ունեցածին»․ Թրամփը՝ Լը Պենի դատավճռի մասին
![]() Թրամփը կարծում է, որ Մարին Լը Պենի դատավճիռը շատ նման է այն քրեական հետապնդմանը, որն ԱՄՆ-ում իրականացվել է իր նկատմամբ։ «Ես չգիտեմ՝ արդյո՞ք դա պայմանավորված է դատավճռի պայմաններով, բայց նրան հինգ տարով արգելվել է մասնակցել ընտրություններին, իսկ նա առաջատար թեկնածու է: Դա շատ է հիշեցնում մեր երկիրը: Շատ նման է»,- ասել է Թրամփը: Ամերիկացի ձեռնարկատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը նույնպես սատարել է Մարին Լը Պենին. «Երբ արմատական ձախերը չեն կարողանում հաղթել ժողովրդավարական ընտրություններում, նրանք չարաշահում են արդարադատության համակարգը՝ ազատազրկելով իրենց ընդդիմադիրներին։ Սա նրանց ստանդարտ մարտավարությունն է ողջ աշխարհում»,- գրել է Մասկը։ Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարին Լը Պենը նախօրեին դատապարտվել էր 4 տարվա պայմանական ազատազրկման՝ զրկվելով 2027թ․ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հնարարավորությունից։ Լը Պենը մեղադրվում է Եվրոխորհրդարանի միջոցները յուրացնելու մեջ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
