Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

Դատարանը քննում է Մարտուն Գրիգորյանի հոր և որդու խափանման միջոցի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

168
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 11:42
Դատարանը քննում է Մարտուն Գրիգորյանի հոր և որդու խափանման միջոցի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր կքննվի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործով դատական նիստը։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի վարչական հսկողություն։
Հիշեցնենք՝ երեկ խուզարկություններ էին սկսվել Գյումրու ընդդիմադիր համայնքապետերի գրասենյակներում, եղել են ձերբակալվածներ՝ ենթադրյալ կաշառքի գործով։
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին մեղադրվում են որոշ փողոցների խճապատման գործով, որպես նախընտրական կաշառքի դրսևորում։ Մարտուն Գրիգորյանի խոսքով այս ամենն իր նկատմամաբ քաղաքական հետապնդում է։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լավատես է, մտածում է, որ վարչական վերահսկողություն չի կիրառվի։

Դատարանը քննում է Մարտուն Գրիգորյանի հոր և որդու խափանման միջոցի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ