«ՔՊ-ն Գյումրիում հաղթելու շանս չունի, եթե իհարկե բոլորիս չկալանավորեն»․ Մարտուն Գրիգորյան
![]() «ՔՊ-ի ամբողջ տեղական իշխանություններն իրար հերթ չտալով՝ հարցազրույց են տալիս, թե Մարտուն Գրիգորյանը և մնացած ընդդիմադիր թեկնածուներն իրենց ձայները վերջում տալու են Վարդան Ղուկասյանին։ Այստեղից հետևություն, որ իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ։ Այն գյումրեցին, ով պատրաստ է Մարտունին, Ռուբենին, Կարենին ձայն տալ, բայց Վարդան Ղուկասյանին ձայն չտալ, հետևություն են անելու, որ եթե մեզ են ձայն տալու, բայց այդ ձայները գնալու են Վարդանին, ում ինքը չի ուզում տեսնել քաղաքապետ, նստելու է տանը և չեն գնալու ընտրության»,-լրագրողների հետ զրույցում ասաց «մեր քաղաքը» դաշինքը գլխավորող, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ նշելով, որ այս փաստարկները բերելով նա Վարդան Ղուկասյանի չի վիրավորում։ Մարտուն Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու չի ընդունում Վարդան Ղուկասյանի՝ իրեն միանալու առաջարկը ․ «Նա պարզապես խոցելի կերպար է, ով շատ բացթողումներ է ունեցել։ Դրանցով պայմանավորված՝ գործ կհարուցեն նրա վրա, եթե իշխանությունները չկարողանան հաղթել։ Կձերբակալեն, ու նորից ժամանակավոր պաշտոնակատար, նորից լարվածություն»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով ՔՊ-ն 50+-ի շանս չունի, թեկնածու ուժերը ևս նրանց միանալու նպատակ չունեն․ «Եթե բոլորիս կալանավորեն, հա, էդ դեպքում գուցե ընտրվեն»,- ասաց Գրիգորյանը։ |
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ չէ, մնացած որ պաշտոնը պետք է, պատրաստ ենք տալ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1115:30«Զղջո՞ւմ եք ձեր պահվածքի համար»․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին (տեսանյութ)
5215:12«Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է». Վարդան Ղուկասյան
6215:06«Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է». Սուրեն Սուրենյանց
7114:54«ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5314:42«Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են»․ Միքայել Աջապահյան
7314:36