Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից  յոթ պաղեստինցի է զոհվել

692
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 12:14
Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից  յոթ պաղեստինցի է զոհվել

Իսրայելի պաշտպանության բանակը ռազմագործողություն է իրականացրել Ալ-Մավասիում՝ Խան Յունիս քաղաքի մոտ, որտեղ երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի հարձակումների հետևանքով Ռաֆա քաղաքում նույնպես՝ Եգիպտոսի սահմանին, ևս երկու պաղեստինցի են զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Գազա քաղաքում Իսրայելի ավիահարվածների արդյունքում երեք մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։

Մարտի 18-ին Իսրայելի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Գազայում՝ ինտենսիվ հարվածներ հասցնելով տարածքին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ այս գործողությունները իրականացվում են այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի առաջարկները։ Իսրայելի իշխանությունների պնդմամբ՝ գործողության նպատակը Գազայում պահվող բոլոր պատանդների ազատումն է։