«Սարիկն իր Նիկոլի գաղափարական աղբանոցում տեղավորվելու համար պիղծ սուտ է ասել». Կոնստանտին Տեր-Նակալյան
201
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 15:12
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հ1-ով երեկվա դեբատներում իրենց Սարիկը շախի էր ընկել ու բլթցնելու նենց տեմպ էր վերցրել, որ մարդ չէր հասցնում մեկը ֆիքսի, արդեն մյուսն էր ասում: Ու քանի որ իրենց Սարիկը ինձ չլսեց ու էլի կռվի մասին խոսեց, ամենամեծ բլթերը, թերևս հենց Արցախի ու բանակի մասով արեց: Սիրելի գյումրեցինե՛ր, փաստորեն ստացվում ա, որ իրենց Սարիկն ասում է, Արցախը հատկապես գյումրեցիք են հանձնել: Դե իր իսկ նախորդ հայտարարությունների ու այս դեբատում հնչած փառահեղ մտքերից այդ ակնառու եզրահանգմանը պետք է գաս: Օրեր առաջ Սարիկը ասաց, որ Արցախը Նիկոլը չի հանձնել, այլ մենք բոլորս, որովհետև, մեջբերում եմ՝ «չենք կռվել», իսկ երեկվա դեբատի ժամանակ հայտարարեց, որ գյումրեցիները մասսայաբար փողով ազատում էին իրենց երեխաներին ծառայությունից, կամ էլ, գոնե Արցախում չծառայելու համար էին վճարում, իսկ Արցախն այնքան վատ տեղ էր, որ այնտեղ ծառայողների ընտանիքները դժբախտ էին: Հը՞, ո՞նց ա, գյումրեցիներ ջան, տեղավորվո՞ւմ եք իրանց Սարիկի էս մտքերի մեջ: Սարիկը տեղավորվում է հերիք չի, մի բան էլ ամբողջ դեբատի ամենափառահեղ բլթն է անում. ըստ էության ամբողջ Լեննականը դասալիք ու փողով թռած անհայրենիք հանելուց հետո, ասում է, որ վստահ է, որ ամսի 30-ին հենց էս դասալիքներն ու փողով թռած անհայրենիքներն են գալու և իրեն ձայն տան... Սարիկի ասածն ախմախություն է ու անարդար այն աստիճան, որ անգամ իմ գեների լեննականյան 25%ը բուռն ընդվզում ապրեց: Սարիկ տղա, ուրեմն լսիր: Եթե Երևանը մի կողմ դնենք, ապա ոչ մի ուրիշ հայաստանյան բնակավայր էդքան զինվոր ու զոհ չի տվել Արցախին, ինչքան Գյումրին: Դա այդպես էր Առաջին պատերազմին, դա այդպես էր զինադադարի տարիներին, դա այդպես էր Ապրիլյանին (նայիր զոհերի մեջ լեննականցիքի թվին), դա այդպես էր 44-օրյայի ժամանակ: Ասվածի առհավատչյան ցանկացած ոք կարող է տեսնել Եռաբլրում ու Գյումրու պանթեոնում, քանի դեռ Նիկոլն ու սարիկները դրանք էլ չեն քանդել ու հանձնել: Այո՛, Գյումրիում, ինչպես մնացած Հայաստանում, կային քո խելքի ու բարոյականության տեր մարդիկ, որոնք փողով ազատում էին իրենց երեխաներին, կամ էլ ավելի մոտիկ տեղ տեղավորում, բայց էդ մարդիկ համապետական միջինից քիչ էին: Մեկը կասի, որ դա Գյումրվա թասիբից ու նվիրյալ մարդկանց շնորհիվ էր, մյուսը կասի, որ դա Շիրակի՝ ամենաաղքատ մարզերից մեկը լինելու հետևանք էր ու մարդիկ պարզպես փող չունեին, որ ավելի շատ նման հարամություն անեին: Փաստացի, այսպես, թե այնպես՝ Սարիկը՝ իր Նիկոլի գաղափարական կլոակայում տեղավորվելու համար շատ պիղծ ու անարդար սուտ է խոսել, որը հերթական անգամ թիրախավորում է մարդկանց մեծ շերտերի: Մի բանում, սակայն, դժվար է չհամաձայնվել Սարիկի հետ, որն իր իսկ բերնով սահմանում է, որ իրեն ու Նիկոլին ձայն տվողները թռնող, կոռումպացված, անթասիբ ու անհայրենիք գոյեր պետք է լինեն, որովհետև իրոք 2025 թվականին ՔՊ-ին քվե տալը կոնկրետ դիագնոզ է՝ բարոյականության (դրա բացակայության) կամ հոգեկան առողջյան մասին: Հ.Գ. 44-օրյա պատերազմին մեր գումարտակի հրամանատարը, մեր վաշտի հրամանատարն ու ամենածանր վիրավորում ստացած ժամկետայինը բոլորն էլ գյումրեցի էին՝ կարգին գյումրեցի, ոչ թե սարիկանման: Հարգանքներս ու ջերմ ողջույններս իրենց»: