Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

686
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 13:45
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական կարգավորումը։ Էրդողանն իր պատրաստակամությունն է հայտնել Պուտինին՝ աջակցելու Ուկրաինայում կարգավորման ցանկացած նախաձեռնությանը, ներառյալ բանակցությունների կազմակերպմանը։