Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Կանգնած ենք Ադրբեջանի ագրեսիայի առաջ, դրա համար է կատաղում». Սևակ Հակոբյան

238
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 20:30
«Կանգնած ենք Ադրբեջանի ագրեսիայի առաջ, դրա համար է կատաղում». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՔՊ-ականները լուրջ մտածելու բան ունեն․ «Կարճ ասած»
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ջղաձգումների մեջ էր, ակնհայտ էր, որ այդ մարդու մոտ ֆիզիկական ու հոգեկան տեսանկյունից ոչ մի բան կարգին չէ։ Ինչու է այդպես․ որովհետև, իմ գնահատմամբ, նա բոլորից լավ է տեսնում, որպես թիվ 1 բանակցող, որ իր հորջորջած խաղաղության պայմանագրի փոխարեն կանգնել է պատերազմի առաջ։ Երեկ էլի հիշել էր, որ նախկին նախագահները արհամարհել են իր՝ բանավեճի հրավերը և դուրս եկավ ափերից։ Բայց դրանով ընդամենը հնարավորություն տվեց համացանցին կտրել, տարածել ու ծաղրել։ Իսկ այ իրավիճակից չկարողացավ շեղել։ Իսկ իրավիճակն այն է, որ կանգնած ենք Ադրբեջանի շատ հնարավոր ագրեսիայի առաջ։ Դրա համար է կատաղում։ 2021 թվականից հայտարարում է խաղաղության մասին, 2025 թվականն է, ու Ադրբեջանը սահմանից կրակում է։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի ՊՆ-ն ծածկադմբոց է անում Ադրբեջանի կրակոցները։ Մեկ ասացին՝ չեն կրակում, սուտ է, հետո որ հակադարձումները շատացան, ասացին՝ կրակում են, բայց ոչ մեզ վրա, հետո ասացին՝ կրակում են, բայց օդ։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները ցույց են տալիս, որ էդ «օդ կրակելու» արդյունքում իրենց տները վնասվել են։ Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչներն ասում են՝ անընդհատ կրակում են մեզ վրա, սարսափի մեջ ենք։ Խնածախի բնակիչն ասում է՝ գիշերը չենք քնում, ցերեկն ենք քնում, որովհետև գիշերը կրակում են, վախենում ենք։ Բալկոնում թշամու փաշմփուշտների հետքերն են։
Գիտե՞ք որտեղից է Ադրբեջանը կրակում, կրակում է 2021 ու 2022 թվականին օկուպացրած տարածքներից, մեր տարածքներից կրակում է մեզ վրա։ Ադրբեջանը կրակում է օկուպացրած Արցախից։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ պատերազմի վտանգ կա, բայց հիմք չկա։ Էդ հիմքը դուք եք, ձեր թիմն է, ձեր ղեկավարն է։ Էն որ ասում ենք՝ ձեր կեցվածքը, պահվածքը, տեսքը, ոճը, բանակցելու ձևը բերելու է պատերազմի, 2018-ից հետո մի քանի անգամ բերել է․ իրենք ձեր պատճառով են կրակում։ Պատերազմի հիմքը Նիկոն է, Արարատն է, Ալենն է, Կոնջորյանն է, Ռուբինյանն է, դուք տեղով հիմք եք ագրեսիայի, որովհետև հա ասել եք տանք, զիջենք, որ պատերազմ չլինի ու տվել եք ինչ հնարավոր էր ու ինչ անհնար էր։ Ժողովուրդ, դու պետք է էս հարցը տաս ՔՊ-ին՝ ասում էիք՝ Ղարաբաղն է ուզում Ադրբեջանը, տանք հանգիստ ապրենք։ Տվել եք, բա ինչո՞ւ է կրակում Գորիսում։ Ղարաբաղն էր ուզում, ինչո՞ւ է կրակում Գորիսի վրա։ Դու Ղարաբաղը տվել ես, որ Գորիսի վրա չկրակեն, բա ինչի՞ են կրակում։ Այ սրա համար էլ Նիկոլը ընկնում է հոգեխանգարմուքի մեջ։
ՔՊ-ականները լուրջ մտածելու բան ունեն․ ձեր շեֆը ոչ մի հարց չկարողացավ լուծել, ձեզ էլ մտցնում է խաղի մեջ, խաղացնում է, բայց լուծումներ չունի։ Դուք պետք է վերջ ի վերջո հարցը տաք՝ լավ, պատռեցինք մեզ, գնացինք էստեղ-էնտեղ հայտարարեցինք, որ խաղաղության պատրաստ ենք, թղթերը սարքել ենք, ամեն ինչին համաձայնել ենք, բայց ինչի՞ չի ստացվում, ինչի՞ է մեզ արհամարհում, վերջ ի վերջո։ Էս հարցերը պետք է տան, իրենք պետք է հասկանան, որ խնդիրը ոչ թե իր նկարագրած բաներն են, ոչ թե ռուսն է, նախկիններն են, այլ հենց ինքը։ Ինքը էսօր բերի Ադրբեջանի համար ամենաձեռնտու փաստաթուղթը, որը իրականում բերել է, Ալիևը չի ստորագրեու, որովհետև ինչքան էլ ձեզ պատռեք, ինքն ու իր իշխանությունը Ալիևի համար արժեք չունեն։ Ինչքան էլ ասեք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, այսինչը մերը չէ, այնինչը մերը չէ, Ալիևը հասկանում է, որ նա գործ ունի մարդու հետ, որը փոքրամասնությունների իշխանություն է Հայաստանում, հայ ժողովրդի մեծամասնությունը՝ երկրում և երկրից դուրս, համակարծիք չէ։ Դրա համար էլ Ալիևը բանի տեղ չի դնում։ Նա ո՛չ համազգային լիդեր է, ո՛չ լեգիտիմ ղեկավար է ու էդ ամենը ապացուցված է, տակը ոչինչ չի մնացել։ Ինքը կարող է Ալիևին սիրաշահելու համար ասել վաղվանից Հայաստանը չկա, դրոշը փոխում ենք, բայց դա անգամ Ալիևի համար քանի՞ կոպեկի արժեք ունի։ Նա ՔՊ-ականների ապագայի վրա է խաչ քաշել ու քաշում, բայց ազգի դեմ այդ հայտարարությունները չեն կարող նշանակություն ունենալ, ազդեցություն ունենալ, որովհետր վաղն իր իշխանությունը հենց փոխվեց, այս ամենը հետ է պտտվելու, փոխվելու է։ Էդ ամենը Ալիևը լավ հասկանում է։ Դրա համար էլ դուք ունեք մտածելու բան, ՔՊ-ականներ, մե՛նք չունենք։ Դուք բաներ եք շալակում, ու վստահ եմ՝ չեք էլ հավատում, որ ինչ ասում եք, իմաստ ունի։ Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավորը, նախկին լրագրող, ասում է՝ Ալիևը թող օգտվի թուղթը ստորագրելու շանսից։ Մեկը հարցնի, էլի, դու իսկականից հավատո՞ւմ ես քո խոսքերին։ Ալիևը, կարծում եք, ձեր պարագայում ունի շանսի անհրաժեշտությո՞ւն։ Իսկականի՞ց դուք էդ խելքի եք։ Ես, օրինակ, ավելի բարձր կարծիք ունեմ ցանկացած այլ մարդու վերաբերյալ, քան նրանց, ովքեր էսօրվա իրողության մեջ այ էս մտքին կհավատան։
Անընդհատ հիշում է, որ իրեն արհամարհել են նախկին նախագահները ու չեն գալիս բանավեճի։ Որ էդքան քեզ ճղում ես, թե՝ եկեք բանավիճենք, էն գլխից քեզ ասին, որ քո հետ բանավիճելու բան չունեն։ Ես էլ քեզ ասում եմ՝ գնա Ալիևի հետ բնավիճի։ Ալիևին ինչի՞ տենց ջղաձգվելով չես կանչում բանավեճի։ Մեծ կարևորություն ես տալիս, թե՝ 25 տարվա թղթերը բերենք, բանավիճենք։ Գնա Ալիևի հետ բանավիճի, նա կրակում է մեր գյուղերի վրա, պատուհանների վրա էսօր, 2025 թվականի մարտի 27-ին, 26-ին, 25-ին։ Գնա, ասա ինչ ուզել ես՝ տվել եմ, ինչ ասել ես՝ համաձայնել եմ, պատրաստ եմ ստորագրել, բա ինչի՞ ես կրակում։ Բանավիճելու բան չկա՞ էդտեղ։ Ալեն Սիմոնյան, քեզ էլ եմ հարցնում, բանավիճելու բան չունե՞ք Ալիևի հետը, կրակում է ձեր էդքան սիրած, ասած ինքնիշխան տարածքի վրա։ Նրա հետ բանավիճելու բան չունեք, 25 տարվա բանակցային թղթերի վրա եք ուզում բանավիճել ու էն դեպքում, որ սաղ հենց դուք զրոյացրել եք։
Ալիևի հետ բանավիճեք, ասեք՝ 2020 թվականից բանակցում ենք, ինչի՞ ես զորք կուտակել սահմանին, խաղաղության պայմանագիր ենք պատրաստել, ինչո՞ւ է քո բանագնացը սպառնում, թե արագ նախապայմանները կատարի, թե չէ կհարձակվենք։ Դու ռիսկ չունես Ալիևի հետ բանավիճելու, քեզ համար կոմֆորտ է, որ 120 ախռանիկով գաս խորհրդարան, քո խմբակցության առաջ կանգնես ու մի տեղդ պատռես։ Բայց դա չի անցնում։ Ասենք երեկ ԱԺ-ում «փիղ ճղեցիր» ու հելար գնացիր․ ո՞ւ․ ի՞նչ եղավ։ Ասեմ ինչ եղավ, ադրբեջանը սպառնաց, որ շուտ արա, ինչ հանձնարարել եմ կատարի, Խնածախում էլի կրակեցին, ԱԳ նախարարդ հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է խուսափել ստորագրելուց, նրա տեղական էլ ասաց՝ հող է նախապատրաստում սադրանքների համար։ Այսինքն, քո խորհրդարանում ինքնամոռաց գոռգոռոցները, բացի TikTok-ի խնդալու մատերիալ դառնալը, ուրիշ բանի համար չեն աշխատել։ Ու էդ քո գոռգոռոցները անզորությունից են։ Դուք հա ասում եք՝ խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը զենքերն է լիցքավորում։
Կարճ ասած՝ մի անգամ Նիկոլի կին պատգամավորներից մեկն էր ասում՝ ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին եք ուզում Շուշի ու Հադրութ հետ բերել։ Էսօր նույնը ասում է մեկ այլ ՔՊ-ական։ Հիմա տեղին է հարց տալը ՔՊ-ին՝ ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին եք ձեր իշխանությունը պահում։ 2020 թվականին ձեր իշխանության պահպանման համար զոհել եք 5 հազար կյանք․ 2022 թվականին ձեր իշխանության պահպանման համար զոհել եք 224 կյանք, 2023 թվականին ձեր իշխանության պահպանման համար զոհել եք 249 կյանք։ Հարց եմ տալիս ՔՊ-ին՝ ձեր իշխանությունը դեռ քանի՞ կյանք է խժռելու»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան