Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի «գործընկերների և բարեկամների» հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային կառավարում ներդնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և «իշխանության բերել մի կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը», կարծում է Պուտինը։ Նման իշխանության հետ Ռուսաստանը կարող է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ և ստորագրել փաստաթղթեր, որոնք «կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի և կայուն»: Ռուսաստանի համար այժմ անհասկանալի է, թե ում հետ պետք է ինչ-որ բան ստորագրի, քանի որ «վաղն ի հայտ կգան այլ առաջնորդներ», - ասել է ՌԴ նախագահը: «Ես չեմ ասում, որ ուրիշներ տարբերակներ չկան, բայց սա տարբերակներից մեկն է, և ՄԱԿ-ի աշխատանքում նման պրակտիկա գոյություն ունի»,- հավելել է Պուտինը: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
