Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Բանակային ծառայությունը ՀՀ-ում սթրես է և արտագաղթի պատճառ»․ Հայկ Խանումյան

215
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 14:06
«Բանակային ծառայությունը ՀՀ-ում սթրես է և արտագաղթի պատճառ»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը. «2023թ․ ձմռանը, բլոկադայի պայմաններում, երբ բազմաթիվ տեղահանված արցախցիներ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, ձմեռային զորակոչի ցուցանիշն Արցախում եղել է 63 տոկոս։ Հայաստանում այս ցուցանիշը ցածր է 50 տոկոսից։ Այս մասին նույնիսկ վարչապետն է կառավարության նիստերին արտահայտվում։ Պաշտպանության բանակը, նույնիսկ պարտված, թուլացած, տարբեր խնդիրներով հանդերձ, արցախցիների համար վստահելի կառույց էր՝ համեմատաբար կարգապահ ու մարտունակ։ Բանակային ծառայությունը Հայաստանում լրջագույն սթրես է հասարակության համար։ Այս սթրեսը վերածվում է արտագաղթի ամենագլխավոր պատճառի։ Հայաստանի իշխանություններն անկարող են հասարակությանը պաշտպանության այնպիսի համակարգ առաջարկել, որի պատճառով երկիրն այսքան չէր տկարանա։ Եթե, իշխող կուսակցության թեկնածուի խոսքերով «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար», ապա հիմա նույն տրամաբանությամբ վատ տեղեր են Ջերմուկը, Իշխանասարը, Կապանը կամ Սոթքը։ Ցավոք, սա միայն մեկ հիմար թեկնածու կարծիք չէ, այլ գերիշխող է իշխանության մոտ։ Իշխանությունը քաղաքական կամք ու կարողություն չունի բանակ կառուցելու։ Հայոց բանակի հիմքը լավ պատրաստված, բարձր վարձատրվող պայմանագրային զինծառայողներից բաղակացած ստորաբաժանումներն են լինելու, 18 տարեկան երեխաները պետք է ծառայեն մեկ տարի ուսումնական զորամասերում, առանց մարտական հերթապահության կամ մարտական գործողությունների մեջ ներգրավվելու։ Բնականաբար, գործող իշխանությունը նման բանակ կառուցելու ոչ հնարավորություն, ոչ տեսլական, ոչ էլ կամք ունի։ Մենք այլ ճանապարհ չունենք, քան նորմալ բանակ կառուցելը։ Հակառակ դեպքում «վատ» տեղանքների թիվն անընդհատ մեծանալու է։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան