Մարտուն Գրիգորյանի հոր, որդու և երկու թիմակիցների նկատմամբ կիրառվեց վարչական հսկողողություն խափանման միջոցը
![]() Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Մարտուն Գրիգորյանի հոր, որդու և նրա երկու թիմակիցների նկատմամբ կիրառեց վարչական հսկողողություն խափանման միջոցը։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։ Նրանց արգելվել է երեկոյան ժամը 20։00-ից առավոտյան 8-ը լքել բնակության վայրը, շփվել սույն վարույթով անցնող այլ անձանց հետ․ «Դատարանը հստակեցրեց, որ այլ անձ ասելով նկատի ունեն այս վարույթի հետ կապ ունեցող անձանց։ Սակայն պարզ չի, թե ում հետ կարող է շփվել, քանի որ, գաղտնիությունից ելնելով, չգիտենք՝ ով կապ ունի վարույթի հետ։ Հսկողությունը անժամկետ է, մինչև նախաքննության ավարտը։ Փաստացի տնային կալանք են կիրառել՝ զբոսանքի թույլտվությամբ»,- ասաց Բաբայանը Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի որդին, հայրը և երկու թիմակիցը մեղադրվում են մեղադրվում են քարոզչության ընթացքում բարեգործության կանոնները խախտելու հոդվածով։ Նրանք Գյումրիում որոշ փողոցներ են խճապատել, օնչն ընկալվել է որպես ընտրակաշառք։
|
«Տղա է, խմել է, գնացել, բռնացրել եք. էդպես էլ չի կարելի». Վարդան Ղուկասյան
1015:18«Էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի. գեղեցիկ հագած, ոտքերը բաց». Վարդան Ղուկասյան
4915:0044-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4214:48Երևանի փողոցներով գետեր են հոսում (լուսանկար, տեսանյութ)
7914:06«ԵՄ դիտորդներն ավելի քան մեկ շաբաթ է զեկույցներ են ուղարկում Բրյուսել, բայց ԵՄ-ն լռում է». Էդմոն Մարուքյան
8913:54«Արցախի ժողովրդի 80 տոկոսն աղքատության շեմից ներքև է ապրում». Արտակ Բեգլարյան
9313:00