Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Ադրբեջանը ցանկանում է խանգարել Սահմանադրության փոփոխության գործընթացին». Արման Եղոյան

164
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 12:54
«Ադրբեջանը ցանկանում է խանգարել Սահմանադրության փոփոխության գործընթացին». Արման Եղոյան

«Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է, որ ՀՀ-ն պետք է արագացնի Սահմանադրության փոփոխությունը և Մինսկի խմբի լուծարումը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար. ձեր պլան Բ-ն ո՞րն է, պատրա՞ստ եք այդ նախապայմանների շուրջ նստել բանակցությունների»,-Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ հարց ուղղվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին:

Պատգամավորը պատասխանեց, որ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց և ինչպես: «Մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում, այլ պետք է դիտարկենք հարցն ինքն իր մեջ՝ մեզ ինչ է պետք»,- ասաց պատգամավորը և դիտարկեց. «Եթե Սդրբեջանը Սահմանադրության փոփոխության հարցը այդքան շատ բարձրացնում է, արդեն իմ մեջ կասկած կա, եթե ոչ վստահություն, որ իրենք հենց ցանկանում են խանգարել այդ գործընթացին՝ իմանալով, թե ինչպիսին է լինելու այստեղ արձագանքը, ոչ թե ցանկանում են, որ իրենց ասածը լինի, այլ ցանկանում են որ իրենց ասածը չլինի: Եթե դա իսկապես իրեն պետք լիներ, ինքը այլ ձև կվարվեր»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցը