«Չեմ ուզենա, որ Գյումրիում Վանաձորի նախադեպը կրկնվի»․ Մամիկոն Ասլանյան
![]() «Զգայուն ու ցավալի փորձ ունեմ ընտրություններում հաղթելու ու հաղթանակից հետո ճաղերի հետևում հայտնվելու»,- լրագրողների հեը զրույցում ասաց Վանաձարի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով եկել էր դատարանի բակ՝ աջակցելու Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին։ Հիշեցնենք՝ Գրիգորյանի հայրը, որդին և «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու երկու թեկնածուներ երեկ ձերբակալվել են, այսօր դատարանում քննվում է նրանց խափանման միջոցի հարցը։ Մամիկոն Ասլանյանի կանխատեսմամբ՝ Գյումրիում ընդդիմությունը հավաքական առումով կհաղթի. «Թե դա ինչքանով կնյութականանա քաղաքի կառավարման մեջ՝ այս պահին չեմ կարող ասել։ Իշխանությունների մոտ նկատում եմ մոլուցք ամեն գնով կառավարման ղեկը խլելու՝ շատ բիրտ, ապօրինի մեթոդներով։ Չեմ ուզենա Վանաձորի նախադեպը կրկնվի։ Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքն ու կամքը կոտրելու երևույթը լինի նաև Գյումրիում»,- ասաց Ասլանյանը։ |
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ չէ, մնացած որ պաշտոնը պետք է, պատրաստ ենք տալ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1115:30«Զղջո՞ւմ եք ձեր պահվածքի համար»․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին (տեսանյութ)
5215:12«Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է». Վարդան Ղուկասյան
6215:06«Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է». Սուրեն Սուրենյանց
7114:54«ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5314:42«Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են»․ Միքայել Աջապահյան
7314:36