Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ.

«Շատ բարձր ձայնը բացասական ազդեցություն է ունենում մեր առողջության վրա». Արսեն Թորոսյան

124
Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 13:06
«Շատ բարձր ձայնը բացասական ազդեցություն է ունենում մեր առողջության վրա». Արսեն Թորոսյան

«Ձայնը, որպես արտաքին ազդեցության գործոն, ազդում է բոլորիս օրգանիզմի վրա: Եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված նորմերը, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա»,- «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Պատգամավորը օրինակներ է բերել, երբ ձայնը գերազանցում է թույլատրելի սահմանը՝ վնասելով հանրությանը. «բարձր երաժշտություն՝ մեքենաներից, զվարճանքի օբյեկտներից, բարձր աղմուկ՝ ավտոլվացման կետերից, շինարարություններից, հրավառություններ»: Պատգամավորը ընդգծել է, որ այս պարագայում պետք է հանրության իրավունքը գերակայի անհատի զվարճանալու իրավունքին:

«Շատ բարձր ձայնը բացասական ազդեցություն է ունենում մեր առողջության վրա». Արսեն Թորոսյան