Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Ձայնագրության ոչնչացումը կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի միջամտության մասին». Րաֆֆի Ասլանյան

236
Երեկ, 20:48
«Ձայնագրության ոչնչացումը կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի միջամտության մասին». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այսօր պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյո՞ք կասկած ունի, որ ինքը միջամտում է գործին։ Ասեմ շատ ուղիղ՝ տուժող կողմը համոզված է, որ միայն ՀՀ վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ մեկ չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից, դատարանի պարտավորեցումից հետո ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։ Իսկ ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան