«Խաղադրույքները կանհատականացվեն, կիմանանք` և խաղադրույքի մասին և շահումների». Նիկոլ Փաշինյան
![]() ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հասարակության վրա խաղադրույքների կործանարար ազդեցության դեմ պայքարելու մասին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա շեշտեց, որ խաղամոլությունն այս կառավարության օրոք 20 անգամ ավելացել է և պատիկներով նվազել է այս ոլորտի հարկային բեռը: Փաշինյանը պատասխանեց. «Ունենք օրենսդրական կարգավորում, որ առաջիկայում պետք է ունենանք օպերատոր, որի համակարգի միջով կանցնեն բոլոր խաղադրույքները, և մենք կիմանանք և խաղադրույքները, և շահումները: Դրանք կանհատականացվեն: Բայց նաև կասկած ունենք, որ կարող են արհեստական լոբբինգի երևույթներ լինեն՝ այդ օպերատորի մուտքը թույլ չտալու համար: Ուստի ապրիլի մեկից այնպես ենք անում, որ այդ տուրքը մտնի, սպասում ենք օպերատորի մուտքին և պայմանավորվում ենք՝ քանի դեռ օպերատորը չի մտել, տուրքն անընդհատ բարձրանալու է: Սրա նպատակն է՝ այն հնարավոր ոլորտը, որ կարող է գայթակղություն ունենալ տարբել լոբբինգներով օպերատորի մուտքը դանդաղեցնել կամ արգելակել, այնքան այդ տուրքը բարձրացնենք, որ իրենք շահագրգռված լինեն օպերատորի մուտքը ապահովելու համար: Ես այնքան եմ ռադիկալ տրամադրված, որ երբ ասել են՝ կարող ա ոլորտը փակվի, ասել եմ՝ թող փակվի»: |
«Արցախը կորցնելու համար բոլորս ենք մեղավոր»․ Ռազմիկ Թևոնյան (տեսանյութ)
4010:24ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին․ «Հրապարակ»
10009:18Ի՞նչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ․ «Հրապարակ»
10009:12Բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիաներ է տվել նաև «Դոգ»-ին․ «Ժողովուրդ»
12109:06Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է․ «Ժողովուրդ»
8808:54Սպասվում է առանց տեղումների եղանակ
9208:06