Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ.

«755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է ՀՀ-ին». Նիկոլ Փաշինյան

105
Երեկ, 21:24
«755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է ՀՀ-ին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Մասնավորապես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան